National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.11.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20-ամյակի առթիվ:

Այսօր` տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումից երկու տասնամյակ անց, ՏԻՄ-երի աշխատանքը շարունակվում է ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների համատեքստում, որը լիազորությունների մեծացման հետ մեկտեղ ենթադրում է նաեւ համայնքի կյանքը կազմակերպելու ավելի մեծ հնարավորություններ, ինչպես նաեւ համայնքի բնակիչների ավելի լայն եւ ակտիվ մասնակցություն տեղական ինքնակառավարման գործընթացներին: Յուրաքանչյուր ժամանակաշրջան առաջադրում է իր խնդիրները, որոնք ընդհանրություններ ունենալով հանդերձ` նաեւ առանձնահատուկ են, եւ որոնց լուծումը բխում է թե յուրաքանչյուր համայնքի ու նրա յուրաքանչյուր բնակչի, թե ողջ երկրի շահերից: Շատ կարեւոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կայացմանը զուգընթաց կարողացել են հնարավորինս լուծել այդ խնդիրները:

Առավելագույնս մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլեւ դրանց լուծմանը հասնելու ճանապարհին: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքից է մեծապես կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որը պրոֆեսիոնալիզմից, կազմակերպչական ունակությունից բացի պահանջում է նաեւ զուտ մարդկային չափանիշներ` պատասխանատվությունից մինչեւ համբերատարություն ու պարկեշտություն:

ՀՀ Սահմանադրությունն ու նրանից բխող օրենսդրական դաշտը լայն իրավական հնարավորություն են ընձեռում համայնքային խնդիրների լուծման համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ խնդիրների անմիջական հասցեատերն ու պատասխանատուն են` իրենց գործունեությամբ մասնակցելով ողջ պետության վարկանիշի ձեւավորմանը, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի գնահատականի մեջ քաղաքացին ամփոփում է ողջ պետական համակարգի աշխատանքը: Երկրի ու քաղաքացու արժանապատիվ ապագայի համար անհրաժեշտ է համայնքների ու քաղաքացիների համատեղ ու համերաշխ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա, որովհետեւ յուրաքանչյուր համայնք միասնական պետության կարեւորագույն օղակն է, իր ուժով հզորացնում է այն եւ ուժ ստանում նրանից:

Եւս մեկ անգամ շնորհավորելով տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՏԻՄ աշխատակիցներին` մաղթում եմ հաջողություն, նպատակասլացություն, հաստատակամություն եւ շարունակական առաջընթաց»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am